Օգնության են հասել փրկարարները, ավտոբուսը դուրս է բերվել արգելափակումից

    288

    Նոյեմբերի 2-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջանոգիձեի 50 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցեխակույտից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի 04 SL 274 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Ի.) ավտոբուսը: 

    Загрузка...