Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում զինվորներ է ուղարկում Հայաստան

    343

    tert.amը գրում է.

    Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմաններ ունեցող Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում Հայաստան զինվորներ է ուղարկելու։

    Թուրք զինվորների՝ Հայաստան ուղարկվելու մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

    Զինծառայողները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում։

    Նրանք Հայաստանում մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։

    «Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։

    Загрузка...