Ամենաբարձր վարձատրվող մոդելը հայազգի դայակ Քրիստին Ուզունյանին կասկածում է իր ամունու հետ կապ ունենալու մեջ

    427

    Հայազգի դայակ Քրիստին Ուզունյանը, ով վերջերս դարձել է ամերիկյան տաբլոիդների «հերոսուհին»` ներկայացվելով որպես հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքի ու Ջենիֆեր Գարների ամուսնալուծության հիմնական պատճառ, պատրաստվում է «բաժանել» աստղային նոր զույգի։

    Ինչպես նշում է elle.ru-ն՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ների, Աֆլեքի և Գարների երեխաների նախկին դայակն այժմ կասկածվում է ռեգբիի աստղ Թոմ Բրեդիի հետ արտամուսնական կապ ունենալու համար։

    Հայտնի է, որ կապի մասին արդեն տեղեկացել է մարզիկի կինը` աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել Ժիզել Բունդխենը, ով, սակայն, հրաժարվել է հրապարակային մեկնաբանություններից:

    Աղբյուրը մանրամասնում է, որ Ուզունյանն ու Բրեդին ծանոթացել են Բեն Աֆլեքի հետ իր իսկ անձնական ինքնաթիռով դեպի Լաս Վեգաս թռիչքի ժամանակ։ Ըստ քաջատեղյակ աղբյուրի՝ նրանց միջև անմիջապես համակրանք է առաջացել:

    Հայտնի է նաև, որ Բրեդին թույլ է տվել դայակին լուսանկարվել իր աստղային կարիերայի ընթացքում որպես մրցանակ ստացած թանկարժեք մատանիներով։

    Загрузка...