Պուտինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան

    355

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով (հունիսի 12-13) մեկնում է Բաքու, որտեղ մասնավորապես մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողությանը և հավանաբար կհանդիպի ՄՕԿ-ի ղեկավարի հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
    Եվրոպական խաղերի բացումը տեղի կունենա այսօր երեկոյան: Ուշակովի խոսքով՝ Պուտինն Ալիևի հետ կհանդիպի վաղը. «Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության, առևտրատնտեսական հարցեր, ինչպես նաև քաղաքական հարցեր և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»:
    Ուշակովը հավելել է, որ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ:

     

    Загрузка...