Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ

    367

    Թուրքիան և Ուկրաինան կհամագործակցեն տիեզերական ոլորտում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է korrespondent.net-ը:
    «Թուրքական պատվիրակությունը նոր է մեկնել Ուկրաինայից: Մենք պայմանավորվել ենք բազմամիլիարդանոց տիեզերական ծրագրի շուրջ: Ամենի մասին այժմ չենք կարող խոսել»,- նշել է նախագահը:
    Պորոշենկոն հայտնել է, որ իր կողմից խոստանում է անել ամեն ինչ, որ «ձեռնարկությունները ծանրաբեռնի աշխատանքով»: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ձեռնարկությունները պետք է լինեն մրցունակ կամ «ճանապարհ տան մյուսներին»:

     

    Загрузка...