Ս․Սարգսյանն ու Ի․Ալիևը կարող են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում

    375

    Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր ներկա են լինելու Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

    Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

    «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, սպասվում է մեր ընդհանուր արժեքների և նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»,- գրել է Ուորլիքը:

    Ուորլիքն ավելի վաղ «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Ուելսում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում:

     

    Загрузка...